Սննդակարգ | Kids House
top of page
healthy-lunch-go-packed-lunch-box.jpg

Առողջ սնունդ

Փոքրիկների արագ աճող և զարգացող օրգանիզմի համար շատ կարևոր է առողջ սնունդը։

 

Անհրաժեշտ է, որ երեխան ընդունի բավարար քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր, չէ՞ որ հենց սրանք են այն հիմնական տարրերը, որոնք նպաստում են բալիկի օրգանիզմի աճին և զարգացմանը։

Իհարկե, յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր փոքրիկը ճիշտ սնվի։ Kids house-ում Դուք կարող եք անհո՛գ լինել Ձեր երեխայի առողջ սննդի համար։

Սննդակարգ և Ճաշացանկ

Սննդակարգ

9:35 – նախաճաշ

12:00 – ճաշ

16:00 – ետ-ճաշ 1

17:50 – ետ-ճաշ 2

Ճաշացանկ  

Մեզ մոտ երեխաներին մատուցվում է միրգ, բանջարեղեն, ընդեղեն, հատիկավորներ, միս, տեղում պատրաստվող քաղցրավենիք, աղցաններ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ձեր փոքրիկի աճող օրգանիզմին։

Որակյալ և թարմ մթերք

Kids house-ի աշխատակիցները շատ ուշադիր են մթերքների պահպանման ժամկետների նկատմամբ:

Սնունդը պատրաստվում է որակյալ և թարմ մթերքներից` անմիջապես ուտելուց առաջ` հիգիենիկ պայմաններում։ 

bottom of page