Մեր մասին
Kids House-ում Ձեր երեխան ապահով ձեռքերում է
Մեր արժեքները
Երեխաների հանդեպ հոգատար և սիրալիր վերաբերմունք
Սիրո և հոգատարության մթնոլորտը, լիարժեք աջակցությունը, ապահով և կայուն միջավայրը, ինքնուրույնությունը զարգացնելու համար տրված համապատասխան ազատությունը երեխայի մոտ ստեղծում են պաշտպանվածության մթնոլորտ:
Միայն անվտանգ և հոգատար մթնոլորտում է հնարավոր բացահայտել երեխաների տաղանդներն ու մոտիվացիան, ձևավորել աշխարհընկալման ու արժեքային համակարգի հիմքերը:
Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի հանդեպ
Kids House-ում յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Յուրաքանչյուր երեխա ունիկալ է և ունի իր անհատական կարիքները: Մենք շատ ենք կարևորում այդ հանգամանքը՝ փորձելով ճանաչել և հասկանալ երեխաներին՝ շփվելով ոչ միայն երեխաների, այլև իրենց ծնողների հետ:
Պրոֆեսիոնալիզմ և անընդհատ զարգացում
Մենք վստահ ենք, որ շարունակական զարգացումը անհրաժեշտ է թե երեխաներին և թե աշխատակիցներին: Միայն հավասարակշռված, զարգացած և գիտակից չափահասը կարող է օրինակ ծառայել երեխաների համար: Kids House-ում աշխատում են պրոֆեսիոնալ, նորարար, բարձր որակավորում և մեծ փորձ ունեցող աշխատակիցներ, ովքեր ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են, զարգացնում իրենց գիտելիքները:
Մանկապարտեզի ամսական վարձավճարը կազմում է 140 000 դրամ։
Մեր թիմը
Kids House-ի աշխատակիցները՝ լինելով փորձառու մասնագետներ, նպաստում են երեխաների ճիշտ զարգացմանը: Մեր մանկավարժներն ու դաստիարակները անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ: Վստահ եղեք, որ Kid’s House-ում Ձեր երեխան սիրո և հոգատարության մթնոլորտում է:
Սննդակարգ
Փոքրիկների արագ աճող և զարգացող օրգանիզմի համար շատ կարևոր է առողջ սնունդը։ Անհրաժեշտ է, որ փոքրիկը ընդունի բավարար քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր, չէ՞ որ հենց սրանք են այն հիմնական տարրերը, որոնք նպաստում են փոքրիկի օրգանիզմի աճին և զարգացմանը։